Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտները՝ «7 տարի 1-ին դասարանում մնացածների» ենթակայության տա՞կ

Աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտները՝ «7 տարի 1-ին դասարանում մնացածների» ենթակայության տա՞կ
04.08.2026 | 14:25

Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է, որ աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել է իրենց գիտելիքներն ու մասնագիտական փորձը ծառայեցնել ՀՀ պետական կառավարման համակարգին։ Ստացվել է 1141 հայտ։ Հարցազրույցների և մասնագիտական գնահատման արդյունքների հիման վրա կձևավորվի կառավարության կադրային բանկ, որտեղ ընդգրկված թեկնածուների կրթությունը, աշխատանքային փորձն ու մասնագիտական հմտությունները կհամադրվեն պետական կառավարման համակարգի կոնկրետ կարիքների հետ։ Փաշինյանը հավելել է, որ մի շարք դիմումատուների բարձր պաշտոններում նշանակելու որոշում է կայացրել։

Իր կառավարման 9-րդ տարում միայն Նիկոլ Փաշինյանը որոշել է կառավարության կադրային բանկ ստեղծել։ Դրանից մեծ օգուտ չի լինելու, քանզի աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտները չեն կարողանա աշխատել առանց դիպլոմ կամ կասկածելի ծագմամբ դիպլոմներով, Փաշինյանի խոստովանությամբ՝ «7 տարի 1-ին դասարանում մնացածների» ենթակայությամբ։ Աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտները ինչո՞ւ պետք է իրենց անունը, հեղինակությունը վնասեն՝ հայրենիքի տարածքները հանձնածների, սեփական պատմությունն ու ազգային ինքնությունը ուրացածների ենթակայությամբ աշխատելով։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2310

Մեկնաբանություններ